ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.04.2025թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դ. Կարապետյանի 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 1113/20029-25 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականի ապրիլի 11-ը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
11.04.2025
Կ-81-Ա