Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.04.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով`  կարգադրում եմ.

1. Կազմակերպել ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 23-29-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ ԱԼ-ԱՋԼԱՆԻԻ գլխավորած պատվիրակության  ընդունելությունը:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ`  պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

23.04.2024
Կ-117-Ա