Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.03.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով`  կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի մարտի 27-29-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի ՄԻՔԱՆԱՁԵԻ գլխավորած պատվիրակության  ընդունելությունը:

2. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար  Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ`  պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.03.2024
Կ-77-Ա