ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների, Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, Մոնիտորինգի, Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի, Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի, Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովների 2024 թվականի մարտին կայանալիք նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ (մարտի 4-8-ը), ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (մարտի 3-5-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ (մարտի 5-7-ը, մարտի 20-22-ը), Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (մարտի 17-20-ը), Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ (մարտի 18-21-ը), Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ (մարտի 20-22-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Ս. Ղազարյանի, Ա. Ջուլհակյանի՝ Երեւան-Փարիզ-Բրյուսել), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
01.03.2024
Կ-54-Ա
13.03.2024 | Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 1-ի Կ-54-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |