ՀԱՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1.Աշխատանքային այցով 2024 թվականի մարտի 9-14-ը Համբուրգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի .Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ (մարտի 9-13-ը), Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Լիլիթ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, Թադեւոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Վ. Վարդանյանի՝ Երեւան-Համբուրգ, Մ. Թումասյանի՝ Երեւան-Համբուրգ-Մոսկվա), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի .Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին»Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
27.02.2024
Կ-47-Ա
05.03.2024 | Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի փետրվարի 27-ի Կ-47-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին |