Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.11.2023թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 15-18-ը Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ (նոյեմբերի 15-17-ը), Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ (նոյեմբերի 13-18-ը), Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի (Ա. Սանդիկովի՝ 13-17-ը, Ռ. Ռուբինյանի, Լ. Մինասյանի, Գ. Նազարյանի եւ Ս. Մնացականյանի՝ 15-17-ը) եւ գիշերավարձի (Ա. Սանդիկովի՝ 13-14-ը)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (5 անձի) վճարումը կատարում է ԱՊՀ ՄԽՎ-ն:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.11.2023
Կ-314-Ա