ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 06.11.2023թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի եզրակացությունը, ինչպես նաեւ Սուսաննա Մարգարյանի 2023 թվականի նոյեմբերի 1-ի դիմումը` կարգադրում եմ.
Սուսաննա Համլետի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 2023 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության պետի (ծածկագիր` 1-1.2-6) պաշտոնում:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
01.11.2023
Կ-298-Ա