ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2023 թվականի նոյեմբերի 1-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի ՌԱՅԴՄԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
05.10.2023
Կ-274-Ա
23.10.2023 | Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Կ-274-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |