Armenian    
Ստրասբուրգ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի Կ-247-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 29.09.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի Ն/16604-2023 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Ստրասբուրգ գործուղելու մասին» Կ-247-Ա կարգադրության՝

1) 1-ին կետի «հոկտեմբերի 8-14-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 7-13-ը» բառերով,

2) 1-ին կետի «Հռիփսիմե Գրիգորյանին» բառերից հետո լրացնել «(հոկտեմբերի 7-14-ը)» բառերը,

3) 2-րդ կետից հանել «, Վ. Վարդանյանի եւ Ա. Գեւորգյանի» բառերը,

4) 2-րդ կետի «ճանապարհածախսը (» բառից հետո լրացնել «Վ. Վարդանյանի եւ Հ. Գրիգորյանի՝ Ստրասբուրգ-Բեռլին,» բառերը,

5) 2-րդ կետի «(Ա. Ջուլհակյանի՝ հոկտեմբերի 9-14-ը)» բառերը փոխարինել «(Ա. Ջուլհակյանի՝ հոկտեմբերի 9-13-ը)» բառերով,

6) 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գեւորգյանի ճանապարհածախսը հոգում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը:»:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

28.09.2023
Կ-264-Ա