Armenian    
Փարիզ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի Կ-235-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.09.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի Ն/16422-2023 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի օգոստոսի 30-ի «Փարիզ գործուղելու մասին» Կ-235-Ա կարգադրության 1-ին կետից հանել «, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի  աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 24-26-ը» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

27.09.2023
Կ-263-Ա