ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 26.09.2023թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության`
1) 4-րդ հավելվածի 8-րդ կետի «Վարդանյան Էլինար» բառերը փոխարինել «Մելքոնյան Մհեր» բառերով,
2) 5-րդ հավելվածի 7-րդ կետի «Խամոյան Ագնեսա» բառերը փոխարինել «Վարդանյան Էլինար» բառերով,
3) 9-րդ հավելվածի 7-րդ կետի «Թեւանյան Անդրանիկ» բառերը փոխարինել «Խամոյան Ագնեսա» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
22.09.2023
Կ-255-Ա