Գործում է «Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Կ-253-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը
ԳՐՈԴՆՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի արտագնա նիստին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 26-29-ը Գրոդնո (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի (Երեւան-Մինսկ-Երեւան) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
19.09.2023
Կ-253-Ա