ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի Կ-214-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 15.09.2023թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի Ն/14339-2023 գրությունը՝ կարգադրում եմ.
Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի հուլիսի 17-ի «Ստրասբուրգ գործուղելու մասին» Կ-214-Ա կարգադրության 1-ին կետի «հոկտեմբերի 1-5-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-7-ը» բառերով, ինչպես նաեւ 2-րդ կետի «կատարում է հրավիրող կողմը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-5-ը կատարում է հրավիրող կողմը, իսկ հոկտեմբերի 6-7-ը ԱԺ պատգամավորը՝ անձնական միջոցների հաշվին» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
15.09.2023
Կ-250-Ա