ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 18.07.2023թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
17.07.2023
Կ-214-Ա