Armenian    
Թբիլիսի գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի Կ-192-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.06.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2023 թվականի հունիսի 29-ի Ն/11879-2023 գրությունը` կարգադրում եմ .

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի հունիսի 26-ի «Թբիլիսի գործուղելու մասին» Կ-192-Ա կարգադրությունում կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունը.

1) 1-ին կետի «Սոնա Ղազարյանին» բառերից հետո լրացնել «(հուլիսի 4-6-ը)» բառերը,

2) 2-րդ կետի «(Ա. Եղոյանի՝ Վարշավա- Թբիլիսի- Երեւան)» բառերը փոխարինել «(Ա. Եղոյանի՝ Վարշավա-Թբիլիսի)» բառերով: 
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

29.06.2023
Կ-195-Ա