Armenian    
Պատվիրակության ընդունելության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի Կ-146-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.06.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2023 թվականի մայիսի 31-ի Ն/10024-2023 գրությունը` կարգադրում եմ .

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի մայիսի 18-ի «Պատվիրակության ընդունելության մասին» Կ-146-Ա կարգադրության 1-ին կետի «մայիսի 30-ից հունիսի 2-ը»  բառերը փոխարինել «մայիսի 30-ից հունիսի 3-ը» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

02.06.2023
Կ-174-Ա