ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2017 թվականի փետրվարի 13-ի թիվ 48-Ա, 2018 թվականի հունվարի 25-ի թիվ 62-Ա, 2018 թվականի փետրվարի 12-ի թիվ 96-Ա, 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 109-Ա, 2018 թվականի մարտի 1-ի թիվ 267-Ա հրամանները՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմում արտամրցութային կարգով պետական ծառայության պաշտոնների նշանակված մի շարք պետական ծառայողներին, համաձայն հավելվածի, պաշտոնի նշանակման օրվանից պետական ծառայության համապատասխան դասային աստիճանները իրավունքի ուժով համարել շնորհված:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
22.05.2023
Կ-152-Ա