ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի Կ-139-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արփի Առաքելյանի 2023 թվականի մայիսի 17-ի Ն/973-2023 գրությունը` կարգադրում եմ .
1.Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի մայիսի 15-ի «Բրյուսել գործուղելու մասին» Կ-139-Ա կարգադրությունում կատարել հետեւյալ լրացումները.
1. 1-ին կետի «Արմեն Ռուստամյանին» եւ «Էդուարդ Բադոյանին» բառերից հետո լրացնել «(հունիսի 3-8-ը)» բառերով,
2. 2-րդ կետի «օրապահիկի» բառից հետո լրացնել «(Ա. Ռուստամյանի եւ Է. Բադոյանի՝ հունիսի 4-8-ը)» բառերով եւ նույն կետի «(Ա. Ռուստամյանի՝ Լոնդոն-Բրյուսել-Երեւան եւ Է. Բադոյանի՝ Փարիզ-Բրյուսել-Երեւան)» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ Ա. Ռուստամյանի եւ Է. Բադոյանի 2 օրվա գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
26.05.2023
Կ-165-Ա