Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.05.2023թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. «Գենդերային հավասարություն եւ կանանց նկատմամբ բռնություն. հեռանկարներ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ» աշխատաժողովին  մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 25-26-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.05.2023
Կ-160-Ա