ՌԻԳԱ ԵՎ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 23.05.2023թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ճանաչողական այցով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման եւ կիրառման տեսանկյունից երկրների փորձը ուսումնասիրելու համար 2023 թվականի մայիսի 22-26-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) եւ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
22.05.2023
Կ-154-Ա