Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.05.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի     5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2023 թվականի մայիսի 30-ից հունիսի 2-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ ԳԱՎԱՆԻ եւ ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Տատյանա ՏԵՐՄԱՉԻՉԻ ընդունելությունը:

2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

18.05.2023
Կ-146-Ա


02.06.2023 Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի մայիսի 18-ի Կ -146- Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին