Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱԼԼԻՆ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.05.2023թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.

1. Համապարփակ Պաշտպանության Համակարգերին ծանոթանալու նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 18-21-ը  Տալլին (Էստոնիայի Հանրապետություն), ինչպես նաեւ 2023 թվականի մայիսի 21-23-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը (մայիսի 18-20-ը՝ Տալլինի, մայիսի 21-23-ը՝ Հելսինկիի), ինչպես նաեւ գիշերավարձը՝ (Տալլինի՝ 3 գիշերվա, Հելսինկիի՝ 2 գիշերվա)  ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված  միջոցների հաշվին՝   հաշվի  առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

16.05.2023
Կ-142-Ա