ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. Համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 17-20-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ եւ Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ (մայիսի 17-19-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
15.05.2023
Կ-134-Ա