Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.04.2023թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը` կարգադրում եմ.

1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել Մեքսիկայի Սենատի անդամներ

Սեսիլիա Մարգարիտա ՍԱՆՉԵՍ ԳԱՐՍԻԱՅԻՆ

Ալեխանդրա դել Կարմեն Լեոն ԳԱՍՏԵԼՈՒՄԻՆ

Ինդիրա Կեմպիս ՄԱՐՏԻՆԵՍԻՆ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.04.2023
Կ-98-Ա