Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.04.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում՝

1) 127-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «6» թիվը փոխարինել «7» թվով.

2) 131-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.

3) 135-րդ կետից հետո լրացնել նոր 135.1-ին կետ եւ «Ընդամենը» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով.
 
135.1 Առաջատար մասնագետ Պետական ծառայող 1

4) 154-րդ կետից հետո լրացնել նոր 154.1-ին կետ.
 
154.1 Պահեստապետ Տեխնիկական սպասարկում իրականացնող 1

5) 158-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.

6) 171-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «22» թիվը փոխարինել «21» թվով.

7) 183-րդ կետից հետո լրացնել նոր 183.1-ին կետ.
 
183.1  Տեխնիկական սպասարկման պատասխանատու  Տեխնիկական սպասարկում իրականացնող 1

8) 186-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «30» թիվը փոխարինել «29» թվով եւ «Ընդամենը» տողի «151» թիվը փոխարինել «152» թվով.

9) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «640» թիվը փոխարինել «642» թվով:

2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության հավելվածի՝

1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 80.1-ին կետ.

«80.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ,».

2) 3.1-րդ գլխում՝ 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3.1-րդ գլխում՝ լրացնել նոր 28.1-ին կետ.

«28.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

03.04.2023
Կ-97-Ա