ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 28.03.2023թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար 2023 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ եւ Մաթեւոս ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
27.03.2023
Կ-93-Ա