Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.03.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ կարգադրում եմ.

1. 2023 թվականի մարտի 21-ից՝ 6 (վեց) ամիս ժամկետով, Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել նույն վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր ԹԱՄԱԶՅԱՆԻՆ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

20.03.2023
Կ-78-Ա