Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.03.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Բյորն ՍՅՈԴԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար  Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

10.03.2023
Կ-72-Ա