ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2023 թվականի հունվարի 24-26-ը Դոհա (Կատարի պետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
| Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
| Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ | Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Տրդատ ՍԱՐԳՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
| Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի օգնական |
| Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
| Արման ՄԿՐՏՉՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հունվարի 22-26-ը) |
| Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր |
| Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Արման Մկրտչյանի՝ հունվարի 22-26-ը) եւ գիշերավարձի (Արման Մկրտչյանի՝ 2 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
19.01.2023
Կ-13-Ա