ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 121-րդ կետից հետո լրացնել նոր՝ 121.1-ին կետ.
121.1 | Կրտսեր մասնագետ | Պետական ծառայող | 1 |
2) 121-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.
3) 136.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 138-րդ «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.
5) 171-րդ կետից հետո լրացնել նոր՝ 171.1-ին կետ.
171.1 | Մաքրուհի | Տեխնիկական սպասարկում իրականացնող | 19 |
6) 172-րդ կետից հետո լրացնել նոր՝ 172.1-ին կետ.
172.1 | Մաքրուհի-հերթապահ | Տեխնիկական սպասարկում իրականացնող | 20 |
7) 176.1-ին կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով եւ «Ընդամենը» տողի «111» թիվը փոխարինել «151» թվով.
8) Վերջին «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «600» թիվը փոխարինել «640» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 4.1-րդ գլխում՝ լրացնել նոր 12.1-ին կետ.
«12.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի կրտսեր մասնագետ,».
2) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 93.1-ին կետ.
«93.1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ,».
3) 3.1-ին գլխում՝ 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
30.12.2022
Կ-383-Ա