Armenian    
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.01.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության՝

1) 1-ին հավելվածի 6-րդ կետի «Կիրակոսյան Ելենա» բառերը փոխարինել «Վարդանյան Աղվան» բառերով,

2) 1-ին հավելվածի 7-րդ կետի «Ավետիսյան Թադեւոս» բառերը փոխարինել «Վարդանյան Արփինե» բառերով,

3) 2-րդ հավելվածի 7-րդ կետը լրացնել «Կյուրեղյան Արմենուհի» բառերով,

4) 5-րդ հավելվածի 6-րդ կետը լրացնել «Գեւորգյան Արմեն» բառերով,

5) 7-րդ հավելվածի 10-րդ կետի «Նազարյան Գեղամ» բառերը փոխարինել «Գեւորգյան Արգիշտի» բառերով,

6) 8-րդ հավելվածի 9-րդ կետի «Վարդեւանյան Արամ» բառերը փոխարինել «Մինասյան Արծվիկ» բառերով,

7) 8-րդ հավելվածի 10-րդ կետի «Վարդանյան Աղվան» բառերը փոխարինել «Սահակյան Մհեր» բառերով,

8) 8-րդ հավելվածի 11-րդ կետի «Ղազինյան Արթուր» բառերը փոխարինել «Նազարյան Գեղամ» բառերով,

9) 9-րդ հավելվածի 1-ին կետից հանել «Գեւորգյան Արմեն (հանձնաժողովի նախագահ)» բառերը,

10) 9-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել «Գասպարյան Իրինա» բառերով,

11) 10-րդ հավելվածի 7-րդ կետի «Սիմոնյան Աշոտ» բառերը փոխարինել «Դանիելյան Գառնիկ» բառերով,

12) 10-րդ հավելվածի 9-րդ կետի «Կյուրեղյան Արմենուհի» բառերը փոխարինել «Ղազարյան Արման» բառերով,

13) 11-րդ հավելվածի 1-ին կետից հանել «Հակոբյան Վահե (հանձնաժողովի նախագահ)»  բառերը,

14) 11-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել «Իշխան Սաղաթելյան » բառերով,

15) 11-րդ հավելվածի 10-րդ կետի «Ստամբուլյան Հռիփսիմե» բառերը փոխարինել «Ավետիսյան Թադեւոս » բառերով,

16) 11-րդ հավելվածի 11-րդ կետի «Զաքարյան Մխիթար» բառերը փոխարինել «Սիմոնյան Աշոտ» բառերով,

17) 12-րդ հավելվածի 6-րդ կետից հանել «Մինասյան Արծվիկ» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

09.01.2023
Կ-3-Ա