ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1.Պաշտոնական այցով 2022 թվականի հոկտեմբերի 9-12-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն` հետեւյալ կազմով.
| Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
| Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆ | Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Մարինա ՂԱԶԱՐՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
| Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
| Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի օգնական |
| Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
| Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ |
| Արման ՄԿՐՏՉՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 7-12-ը) |
| Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր |
| Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի` ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի` 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
04.10.2022
Կ-280-Ա