ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 116-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով եւ «Ընդամենը» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով.
2) 127-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «7» թիվը փոխարինել «6» թվով եւ «Ընդամենը» տողի «26» թիվը փոխարինել «25» թվով.
3) 180-րդ կետից հետո լրացնել նոր՝ 180.1-ին կետ.
180.1 | Վերահսկիչ | Տեխնիկական սպասարկում իրականացնող | 1 |
4) 181-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 182-րդ կետից հետո լրացնել նոր՝ 182.1-ին կետ.
182.1 | Վառելիքի գծով պատասխանատու | Տեխնիկական սպասարկում իրականացնող | 1 |
6) 185-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «5» թիվը փոխարինել «4» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 72.1-ին կետ.
«72.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ».
2) 2.2-րդ գլխում՝ 82-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
11.08.2022
Կ-225-Ա