ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության`
1) 96-րդ կետից հետո լրացնել նոր՝ 96.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-130)՝ համաձայն 96.1-ին հավելվածի:»,
2) 154-րդ կետից հետո լրացնել նոր՝ 154.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-131)՝ համաձայն 154.1-ին հավելվածի:»,
3) 199-րդ կետից հետո լրացնել նոր՝ 199.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-54)՝ համաձայն 199.1-ին հավելվածի:»,
4) 171-րդ, 200-րդ, 207-րդ եւ 234-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
06.06.2022
Կ-165-Ա