Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 09.06.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում՝

1) 69-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով.

2) 70-րդ, 152-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 151-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.

4) 179-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «10» թիվը փոխարինել «11» թվով.

5) 186-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «31» թիվը փոխարինել «30» թվով.

6) 191-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «6» թիվը փոխարինել «7» թվով.

7) 192-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով:

2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 46.1-ին եւ 105.1-ին կետեր.

«46.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ,»,

«105.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի գլխավոր մասնագետ,».

2) 3.1-րդ գլխում՝ 3-րդ եւ 34-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 3.1-րդ գլխում՝ լրացնել նոր 31.1-ին կետ.

«31.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի առաջատար մասնագետ,».

4) 4.1-րդ գլխում՝ 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

01.06.2022
Կ-160-Ա