Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.05.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի մայիսի 4-ի Կ-113-Ա կարգադրությունը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության`

1) 108-րդ կետից հետո լրացնել նոր՝ 108?1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-129)՝ համաձայն 108.1-ին հավելվածի:»,

2) 178-րդ, 209-րդ եւ 217-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

3) 170-րդ կետից հետո լրացնել նոր՝ 170?1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-52)՝ համաձայն 170.1-ին հավելվածի:»,

4) 188.1-ին կետից հետո լրացնել նոր՝ 188?2-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-53)՝ համաձայն 188.2-րդ հավելվածի:» :

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.05.2022
Կ-124-Ա