Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.05.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում՝

1) 19-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «10» թիվը փոխարինել «9» թվով.

2) 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1-րդ կետ.
 
19.1 Գործուղումների եւ ամրագրումների մասնագետ Քաղաքացիական աշխատանք կատարող
1

3) 62-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.

4) 63-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.

5) 86-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.

6) 93-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով.

7) 100-րդ կետից հետո լրացնել նոր 100.1-րդ կետ.
 
100.1 Գրաֆիկական դիզայներ Տեխնիկական սպասարկում իրականացնող
1

8) 102-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.

9) 117-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով եւ «Ընդամենը» տողի «12» թիվը փոխարինել «13» թվով.

10) 174-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 175-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.

12) 205-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «5» թիվը փոխարինել «4» թվով եւ «Ընդամենը» տողի «21» թիվը փոխարինել «20» թվով:

2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 59.1-րդ կետ.

«59.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության օրենսդրական մոնիտորինգի եւ տեղեկատվական բաժնի գլխավոր մասնագետ,».

2) 3.1-րդ գլխում՝ 10-րդ եւ 42-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 3.1-րդ գլխում՝ լրացնել նոր 2.1-րդ եւ 20.2-րդ կետեր.

«2.1 Հայաստանւի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետ,»,

«20.2 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ,».

4) 4.1-րդ գլխում՝ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել :

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.05.2022
Կ-113-Ա