Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.04.2022թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի մարտի 10-ի Կ-54-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության՝ 63-րդ կետից հետո լրացնել նոր՝ 63.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետի (մասնագետ) պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-128)՝ համաձայն 63.1-րդ հավելվածի:»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

01.04.2022
Կ-78-Ա