ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 117-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.
2) 118-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 120-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.
4) 122-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 191-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «5» թիվը փոխարինել «6» թվով.
6) 192-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «3» թվով.
7) 195-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.
8) 196-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.
9) 227-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) 228-րդ կետից հետո լրացնել նոր՝ 228.1-ին կետ.
228.1 | Կրտսեր մասնագետ | Պետական ծառայող | 1 |
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 74.1-ին եւ 106.1-ին կետեր.
«74.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի գլխավոր մասնագետ».
«106.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի գլխավոր մասնագետ».
2) 108-րդ եւ 119-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 3.1-րդ գլխում՝ լրացնել նոր 20.1-ին եւ 36.1-ին կետեր.
«20.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ».
«36.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ».
4) 35-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 4.1-րդ գլխում՝ 13-րդ եւ 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) լրացնել նոր 25.1-ին կետ.
«25.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի կրտսեր մասնագետ».
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
15.11.2021
Կ-179-Ա