National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
07.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է պարոն Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ գրասենյակի հետ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ:

Խորհրդարանի ղեկավարը, բարձր գնահատելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, նշել է, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ի սկզբանե ձեւավորվել է սերտ համագործակցության ավանդույթ, ինչի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձեւաչափով Ազգային ժողովն ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Թեեւ ԵԱՀԿ գրասենյակի մանդատը չի ներառում հակամարտության հետ կապված հարցերում որեւէ մասնակցություն, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ Դուք, ապրելով Հայաստանում, տեսնում եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի իշխանությունների համար կարեւորագույն խնդիր է, եւ Հայաստանն ամեն ինչ անում է՝ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ համաձայնեցված ձեւաչափով խաղաղ լուծելու համար»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքների ոլորտներում ծրագրերի իրականացումը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ երեւանյան գրասենյակի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար եւ պատրաստակամություն հայտնել համատեղ գաղափարներ ու ծրագրեր իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի ընդունմանն ու այդ գործընթացներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացներին՝ ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ անելիքները շատ են, պետք է մշակվեն եւ ընդունվեն մոտ երեք հարյուր օրենքներ:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am