National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.11.2015
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակին եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին:

Խորհրդաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ով ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստանում ՄԱԿ-ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ: Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երեւանում բացվել է կազմակերպության գրասենյակը: ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը:

Գալուստ Սահակյանը նշել է. «2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը եւ կլիմայական փոփոխությունների հիմնախնդրի լուծմանը: Այս տարի երկրները հնարավորություն ունեն ընդունել կայուն զարգացման նոր օրակարգ եւ հասնել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային համաձայնագրի ընդունմանը»:

Դիմելով ՄԱԿ-ի երիտասարդ պատվիրակներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես ապագա մասնագետներ՝ նրանք, ընդլայնելով իրենց աշխարհայացքը, հաղորդակից լինելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ ներկայացնելով սեփական տեսակետները, կարող են իրենց նպաստը բերել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է մասնակիցներին հաջողություններ ուսման մեջ եւ բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ով փոխանցել է Միավորված ազգերի կազմակերպության գխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը:

Խորհրդաժողովի պաշտոնական բացումից հետո ՄԱԿ-ի երիտասարդ պատվիրակները զբաղեցրել են իրենց տեղերը եւ ազդարարել լիագումար նիստի սկիզբը:



13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS