National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
26.05.2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, մայիսի 26-ին Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ:

Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝  ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների եւ Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ դա հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր է ոչ միայն եւս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլեւ նմանօրինակ հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու առումով:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաեւ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ելույթով հանդես գալու համար:

Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝  Ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձեւի ընդունման համար:

ԱԺ նախագահը փաստել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ:

Նա նշել է. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ աղետներից եւ վտանգներից երկիրը զերծ պահելը պատգամավորական մանդատի բաղկացուցիչներից է»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը:

Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար եւ նշել, որ կարեւորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջեւ. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով եւ երկխոսությամբ: Նա կարեւորել նաեւ համագործակցությունը Հայաստանի հետ եւ նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաեւ կանադական կողմի աջակցությամբ: Քննարկվել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը:

Զրուցակիցները խոսել են Կանադայի հայ համայնքի մասին, որը, ըստ կանադական կողմի, օրինակելի համայնք է եւ մեծ ներդրում ունի երկրում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am