National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
22.09.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական օրակարգում էլ Հայաստանն իր ուրույն տեղն ունի՝ դատելով այս տարվա ընթացքում Հայաստան եւ Արցախ իրականացված եւ իրականացվող այցելություններից: Գալուստ Սահակյանը նշեց, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ հայ-ֆրանսիական կապերը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացում են ապրել, եւ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ բարձրաստիճան քաղաքական երկխոսության կայուն դինամիկան ապահովվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների փոխայցերով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին կատարած պետական այցը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դրա ժխտումը դատապարտելու գործում նրա հանձնառությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ֆրանսիական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա, բարձր գնահատելով բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, հույս հայտնեց, որ այդ խմբերը, լավագույնս օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց ծանրակշիռ նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու սերտացմանը:

Գալուստ Սահակյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշեց, որ 2013 թվականի մարտի 19-ին ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների եւ նախկին խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»: Նա ողջունելի համարեց բազմաթիվ ֆրանսիացի խորհրդարանականների հաճախակի այցելությունները Արցախ, այդ թվում նաեւ պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր նման այց կարեւոր է, քանի որ Արցախ այցելած ամեն պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի անձամբ համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին եւ սկզբունքներին, իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության եւ ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը հույս հայտնեց նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման եւ ընդունման գործում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանզի այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին, եւ արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահին բարեկամական խմբի բոլոր անդամների ողջույնները եւ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Նա փաստեց, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը եւ ընդունմանը՝ պարոն Կալտենբախը նշեց, որ միջազգային հանրության ճնշման ներքո Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը, խոսելով Արցախի մասին, նշեց, մոտ 20 տարի բոլորը սպասում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ այդ ենթատեքստում կարեւոր է տարածաշրջանում խաղաղության վերականգնումը: Նա նշեց, որ 2002 թվականին եղել է Արցախում եւ այժմ էլ ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու ու Արցախի ժողովրդին ապացուցելու իր հավատարմությունը: Ֆիլիպ Կալտենբախը նշեց, որ պատվիրակությունը եկել է Հայաստան՝ ավելի ամրապնդելու եւ սերտացնելու երկու երկրների բարեկամական կապերը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին:



07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS