National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
30.01.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
1 / 5

Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել եւս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգեւ հանձնել մի անվանի գիտնականի եւ պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլեւ գնահատում է մշակույթը եւ ամեն ինչ անում այն հարստացնելու եւ արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Պարսից ծոցի արաբական պետությունների հետ եւ, այդ թվում, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:

Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմի,

Հայերը, ինչպես եւ արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը եւ ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ - արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլեւ մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:

Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում եւ, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:

Սիրելի ներկաներ,

Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում:

Հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին երախտագիտությունը:

Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար եւ վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության եւ Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության»:

ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան:

Ներկաներին ողջունեց եւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով:

ՀՀ ԱԺ նախագահը գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am