National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
12.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարարին
1 / 3

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանին:

Կարեւորելով նախարարի այցը Հայաստան` ԱԺ նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման հետ միասին կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Բարձր գնահատելով  Ուրուգվայի  ազդեցիկ հայ համայնքի դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում` Հովիկ Աբրահամյանը   գոհունակություն հայտնեց հայ համայնքի  հանդեպ Ուրուգվայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար: «Երկու երկրների հարաբերությունների հիմքում ընկած է հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների ավանդական բարեկամությունը»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց այն փաստը, որ Ուրուգվայի խորհրդարանը  առաջինն էր  աշխարհում ,  որ  ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիլիան Քեշիշյանը  բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նախարարը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր բանագավառներում  եւ նշեց, որ  հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման  ուղղություններից  կարող է  լինել զբոսաշրջության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնեց այս բնագավառում կուտակված փորձը փոխանցել հայ գործընկերներին: Նա նույնպես կարեւոր համարեց փոխգործակցությունը մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում: Տիկին Քեշիշյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկում  կառավարության աջակցությամբ կբացվի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված թանգարան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


24.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զի...

20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիա...

19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանի...

19.02.2020
Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվ...

19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խո...

07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS