National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
15.03.2013
ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Համագործակցության հուշագիր
1 / 4

Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական եւ տնտեսական համագործակցության իրագործման վրա: Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատեց որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարեւորեց օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ այս համատեքստում կարեւորեց ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Պարոն Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրեց հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին Համագործակցության հուշագիր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՎ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) մի կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (այսուհետ՝ ԵԱՀԿ) մյուս կողմից, համատեղ հանդիսանալով Կողմեր,

ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարությանը նոր որակ, ուղղվածություն եւ ծավալներ հաղորդելու ընդհանուր նպատակները,

հետամուտ լինելով իրենց համատեղ գործողություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի, ներառյալ` ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների կատարման պահանջին,

որոշելով նպաստել Հայաստանում Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը`

ամրապնդելու վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը,

աջակցելու թափանցիկ գործընթացների ու ընդունված միջազգային չափորոշիչների հիման վրա ժողովրդավարական որոշումների կայացմանը եւ

խթանելու կառավարման համակարգի արդյունավետությունը, որը կնպաստի օրենքի գերակայության հաստատմանը,

համաձայնեցին հետեւյալի շուրջ.

1.Կողմերը կհամագործակցեն օրինաստեղծ գործընթացների արդյունավետությունը, թափանցիկությունն ու համապարփակությունը բարելավելու ուղղությամբ` կարիքների անկախ գնահատման արդյունքներին եւ ներկայացված առաջարկություններին համապատասխան:

2.Կողմերը կխթանեն օրենսդրական գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը:

3.Կողմերը, համաձայնվելով, որ համապարփակությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացների հիմնաքարերից է, կմշակեն այնպիսի ինստիտուցիոնալ կառուցակարգեր, որոնք կընդլայնեն քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակման գործընթացում:

4.Կողմերը կհամագործակցեն Ազգային ժողովի աշխատակազմում մասնագիտական ունակությունների, մասնավորապես վերլուծական, հետազոտական եւ նախագծերի պատրաստման հմտությունների հետագա կատարելագործման ուղղությամբ` տարբեր ուսուցողական ծրագրեր նախաձեռնելու միջոցով:

5.Կողմերը կհամագործակցեն` իրականացնելու համատեղ գործողություններ, որոնք կներառեն ԵԱՀԿ գործունեության երեք ուղղությունները (ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն)` ի նպաստ պառլամենտարիզմի եւ խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման:

6.ԵԱՀԿ-ն Ազգային ժողովի առաջարկությամբ կամ վերջինիս համաձայնությամբ աջակցություն կցուցաբերի` տրամադրելով օրենքների եւ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ընդունվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքներ:

7.ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի Ազգային ժողովին, դրա մարմիններին եւ Ազգային ժողովի աշխատակազմին տրամադրել տեխնիկական, կրթական, տեղեկատվական, վարչարարական եւ այլ տեսակի աջակցություն կամ կնպաստի համապատասխան աջակցության տրամադրմանը:

8.Կողմերը կաշխատեն հատուկ ծրագրերի շուրջ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

9.Կողմերը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությամբ, կաշխատեն զարգացնել եւ խորացնել կապերը եւ համագործակցությունը Ազգային ժողովի եւ (կամ) դրա մարմինների, Ազգային ժողովի աշխատակազմի ու ԵԱՀԿ գործունեության տարածքում նմանատիպ խորհրդարանական կառույցների եւ դրանց աշխատակազմերի միջեւ:

10.Անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի նպաստել ԵԱՀԿ կառույցների մասնակցությանը եւ (կամ) ներգրավվածությանը Ազգային ժողովի հետ համաձայնեցված համատեղ գործողություններում, նախաձեռգնություններում եւ ծրագրերի կազմման եւ (կամ) իրականացման գործում:

11.Կողմերը պարբերաբար կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն եւ հրապարակված նյութեր, որոնք վերաբերում են սույն Համագործակցության հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր) առարկային:

12.Սույն Հուշագրով չեն խախտվում ԵԱՀԿ-ի եւ (կամ) նրա աշխատակիցների արտոնությունները կամ անձեռնմխելիությունը:

13.Սույն Հուշագրի դրույթների կիրառման եւ մեկնաբանման հետ կապված՝ Կողմերի միջեւ ծագած տարաձայնությունները լուծվում են համատեղ քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով:

14.Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կամրագրվեն առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով եւ կհանդիսանա սույն Հուշագրի բաղկացուցիչ մասը:

15.Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից եւ գործում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

16.Կողմերից յուրաքանչյուրը միակողմանիորեն կարող է դադարեցնել սույն Հուշագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով ոչ ուշ, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ:

17.Հուշագրի դադարեցումը չպետք է ազդի դրա գործողության ընթացքում սկսված ծրագրերի վրա, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:

18.Սույն Հուշագիրը կազմված է Երեւան քաղաքում 2013 թվականի մարտի 15-ին, երկուական օրինակից` հայերեն եւ անգլերեն, որոնք հավասարազոր են: Յուրաքանչյուր Կողմին տրվում է հայերենով եւ անգլերենով մեկական օրինակ:

19.Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջ գալու դեպքում հիմք է ընդունվում անգլերենով ստորագրված տեքստը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի անունից`

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Գուրգեն Դումանյան

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անունից`
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար

Անդրեյ Սորոկին


19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօ...

17.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական  պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛...

10.04.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ
Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպությ...

08.04.2019
Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի ...

08.04.2019
Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քա...

07.04.2019
Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի հետ
Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայաց...

05.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակ...

05.04.2019
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավա...

04.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավո...

03.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսի...

02.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:...

02.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Ի...

01.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան...

21.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զաարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատա...

21.03.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում
Գերմանիայում  պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգայի...

19.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպու...

15.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխա...

15.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարան...

14.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկու...

07.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:...

06.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ ...

04.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավ...

28.02.2019
Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զ...

25.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնութ...

22.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայ...

21.02.2019
Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառ...

19.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո ...

18.02.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցո...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիակա...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախա...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ...

09.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել ...

08.02.2019
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանր...

08.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղե...

07.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Բարձր ...

05.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դի...

04.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մա...

04.02.2019
Քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունների համատեղ օրակարգին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավ...

01.02.2019
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Մ...

01.02.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր...

31.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գանայի Հանրապետության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վ...

30.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է  Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապե...

30.01.2019
Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան...

30.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ...

29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ...

29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնոր...

28.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սա...

25.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամե...

24.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ ...

23.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Խորհրդարանի ղեկավարը ...

22.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Խորհր...

04.01.2019
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS