Տպել
05.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց  Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ձեւաչափում Հայաստանի համար մեծապես կարեւորվում են Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերություններն ու դրանց հետագա խորացումը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է  բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ գրանցվել  հարաբերությունների աննախադեպ զարգացում, առկա է փոխվստահության, փոխըմբռնման մթնոլորտ: Ինչպես նշեց Հովիկ Աբրահամյանը, դրան էապես նպաստել են նաեւ երկու երկրների միջխորհրդարանական ակտիվ կապերը, եւ  համանման այցերն այն հիմք են, որ հնարավորություն են ընձեռում երկու խորհրդարաններին ապագայում էլ ավելի ընդլայնելու արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը: Աժ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը համալրվել է մեծ հեղինակություն վայելող նոր անդամներով:

Հովիկ Աբրահամյանը պատգամավորական խմբին շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղ այցելության համար:

Իր հերթին  շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ հայ-շվեյցարական խորհրդարանական հարաբերությունները լավ ավանդույթներ ունեն, փոխայցելությունները կրում են կանոնավոր բնույթ,  եւ սա իրենց առաջին այցելությունը չէ ՀՀ Ազգային ժողով: Նրա խոսքով` բոլոր գաղափարների առաջմղումը, մշակութային նախաձեռնությունները, երկարաժամկետ շահերը պետք է նախեւառաջ արտահայտվեն ժողովուրդների ու նրանց ընտրյալների կողմից:

Նա անդրադարձավ Շվեյցարիայի խորհրդարանի հայանպաստ գործունեությանը, մասնավորապես` 2003 թվականի դեկտեմբերի 16-ին շվեյցարացի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ` Շվեյցարիայի դեսպանության հիմնմանը Հայաստանում, որին մեծապես նպաստել է խորհրդարանական բարեկամության խումբը: 
  

Դոմինիկ դե Բումանը կարեւորեց նաեւ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Նա նշեց, որ պատվիրակությունը տպավորված է Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից, որտեղ հնարավորություն է ունեցելտեսնելու, ճանաչելու ու զգալու անկախ ապրելու իր ուղին ընտրած արցախցիների կյանքն ու իրականությունը:

 «Շատ կարեւոր է, որ Շվեյցարիան  2013-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, եւ շատ կարեւոր է, որ կարողանանք մեր պատվիրակներին փոխանցել այն ամենը, ինչ մենք տեսանք ու հասկացանք Ղարաբաղում: Դա կօգնի, որ միջազգային այս կառույցը  հավասարակշիռ դիրքորոշում որդեգրի»,- նշեց  Դոմինիկ դե Բուման:

Բարձր գնահատելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները` նա պատրաստակամություն հայտնեց ամենայնս նպաստելու Շվեյցարիայում առկա ժողովրդավարական փորձը փոխանցելուն: «Հենց այս սկզբունքների մեջ եմ ես նաեւ դիտարկում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»,-ասաց շվեյցարացի պատգամավորը: Նա կոչ արեց Հայաստան- Շվեյցարիա բարեկամական խմբին լինել ավելի ակտիվ` նպաստելով երկու մշակույթների ու տնտեսությունների տեւական, կայուն բարեկեցությանը:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը,  անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Սաֆարովին Ադբեջանին հանձնման եւ այս երկրի ղեկավարության կողմից նրան հերոսացման հարցին, նշեց, որ այն դուրս է բարոյական ու իրավական բոլոր չափանիշներից, դժգոհության  ու բացասական գնահատանքի արժանացավ միջազգային հանրության կողմից: «Հարիր չէ, որ Եվրամիության անդամ երկրի իշխանությունները գնացին նման քայլի, նախօրոք իմանալով, որ մարդասպանը Ադրբեջանում հերոսացվելու է: Սա վտանգում է եվրոպական արժեքները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ հայկական կողմը միջազգային հանրությունից ակնկալում ավելի գործուն քայլեր, պատժամիջոցների կիրառում թե Հունգարիայի եւ թե Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Նրա խոսքով` մարդասպանությունը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա, ինչը  Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքն է: «Այլընտրանք չկա. Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-նշեց ԱԺ նախագահը`ընդգծելով, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները հակամարտության լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Անդրադառնալով Հայաստան -Թուրքիա հարաբերություններին` խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ենթադրում էին նաեւ խորհրդարանների կողմից վավերացում:  Սակայն, ինչպես բազմիցս ցույց է տվել պատմությունը,  այս անգամ եւս Թուրքիան իր խոսքը դրժեց: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը տածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը նշեց, որ իրենց համար անընդունելի է Հոնգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը, եւ Արբեջանի նախագահի արարքը, ինչի մասին պատգամավորը հայտարարել է նաեւ Շվեյցարիայի խորհրդարանում: «Մենք ուշադիր հետեւում ենք, թե  ինչ է տեղի ունենում Ղարաբաղում  եւ տարածաշրջանում, ու ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց  Ուելի Լոյենբերգերը;

Ինչ վերաբերում է հայ-թուրքական  հարաբերություններին, ապա ըստ Ուելի Լոյենբերգերի` Թուրքիան պետք է լսի ողջախոհության ձայնը: «Ամենայն հավանականությամբ,  թուրք ժողովուրդն է, որ իր կառավարությանը կկոչի այդ ողջախոհությանը, եւ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը կարող է օգնել թուրք ժողովուրդին»,-կարծիք հայտնեց շվեյցարացի պատգամավորը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 


15.04.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղ...

08.04.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին. վերահաստատվել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզ...

27.03.2024
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-...

26.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնեւում էր: Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը...

25.03.2024
Ալեն Սիմոնյանը կառուցողական եւ գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարան...

25.03.2024
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհ...

24.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությ...

23.03.2024
Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը եւ Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխոր...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեց...

18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...