National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
1 / 3

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման, ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների ամրապնդման եւ դրանով իսկ, անդամ-երկրների անվտանգ եւ կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում: Մեր երկիրը ակտիվ ու կառուցողական մասնակցություն է ունենում բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են կազմակերպության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, միջազգային կազմակերպություններում իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ձախողում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտեց  Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը` տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին: Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը գոնե հիմա կարողանա հասկանալ, որ չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությունների անգամ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես,  եթե այն վերաբերում է մարդու, առավել եւս հայ մարդու անվտանգությանը եւ չի կարելի վստահել  մի երկրի, որտեղ խրախուսվում է մարդասպանությունը եւ հայատյացությունը: Նրա համոզմամբ` Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության  ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանային  խաղաղությանը եւ կայունությանը:

Դեսպանների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի դեսպան Էոին Օ’Լիրը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալու իրավիճակին, կատարված աշխատանքին: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հիմնախնդրի միակ ձեւաչափ տեսնում է Մինսկի խումբը եւ սատարում է համանախագահների ջանքերը` ուղղված հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել սաֆարովյան դեպքի առնչությամբ: 

ԱՄն դեսպան Յան Քելլին դատապարտեց հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաեւ  ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու փաստը եւ նշեց, որ իրենք մտահոգված են ցանկացած գործողությամբ, որը կվտանգի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, նրա համոզմամբ, պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:

Նրա հետ համակարծիք էր նաեւ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, ով շեշտեց, որ վերջին իրադարձությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են եւ լրջորեն վնասում են բանակցային գործընթացին :

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ, ինչը դրական գնահատականի արժանացավ նաեւ միջազգային կառույցների կողմից: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց խոսքում նշեցին, որ ԱԺ հայտարարությունը ընդունվել է քաղաքական կոնսենսուսով եւ Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների արարքը վտանգում է ոչ միայն խաղաղությունը տարածաշրջանում, այլեւ բանակցային գործընթացը: Նրանք խստորեն դատապարտեցին Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի հրամանը, նշելով, որ Ադրբեջանում խրախուսվում է այլատյացությունը, էթնիկ եւ կրոնական հողի վրա կատարված սպանությունը, իսկ հայատյացությունը այդ երկրում քարոզվում է պետական մակարդակով :

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ հայտարարության անգլերեն տարբերակը տրամադրվեց դեսպաններին:
 
 


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am