National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
02.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
1 / 9

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ  Ստեփանակերտում մասնակցեց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

  Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Առավոտյան ՀՀ պատվիրակությունը ԼՂՀ  քաղաքական եւ զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղեւորվեցին դեպի Ստեփանակերտի հուշահալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին  Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին եւ ազատամարտիկների շիրիմներին:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց կազամկերպված տոնական միջոցառումներին, այցելեց Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին պատվիրակության անդամները  ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհավորեց արցախցիներին եւ ողջ հայ ժողովրդին ԼՂՀ անակխության հռչակման տարեդարձի կապակցությամբ: «Հպարտ եմ, որ ունենք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայկական երկրորդ հանրապետություն: Այսօր մեր պատվիրակությունով այցելել ենք միասին նշելու այդ տոնը: Մենք ուրախանում եւ հպարտանում ենք Արցախի  ձեռքբերումներով: Ես, որպես ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ իշխանությունների եւ ԱԺ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին եւ իշխանություններին անկախության օրվա կապակցությամբ եւ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի  ապագայում ունենանք միջազգային ճանաչում ունեցող  եւ հզոր Արցախ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ պատվիրակությունը Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:


29.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավ...

28.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարմա...

27.09.2012
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ...

26.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավ...

21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումնե...


15.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական ...

11.09.2012
Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության,...

07.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված ք...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...

06.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հար...

05.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությ...

04.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նա...

03.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին  մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցու...

01.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am