National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան
1 / 8

Հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով, որին  ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովը,  խորհրդի ֆինանսաբյուջետային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Անանեւը, միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ Հյուսիսի գործերով կոմիտեի անդամ Ալեքսանդր Տեր-Ավանեսովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, տարբեր կոմիտեների անդամներ, այլք: Հայկական կողմից ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` ԱԺ նախագահը նշեց, որ  Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները կառուցված են վստահության վրա, ինչն իր որակական ազդեցությունն է ունենում նաեւ միջխորհրդարանական համագործակցության վրա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին հայ-ռուսական միջխորհրդարանական կապերը նոր մակարդակի են բարձրացել, ավելի հաճախակի են դարձել շփումները երկու խորհրդարանների միջեւ, ինչին, անշուշտ, նպաստում են նաեւ օրենսդիր մարմինների նախագահների բարձր մակարդակով հանդիպումները, որոնք լայն հնարավորություններ են տալիս քննարկելու  միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերը եւ խթանում են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացումը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով, եւ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ դրան մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը»,- նշեց պարոն Աբրահամյանը: Նրա խոսքով` հանձնաժողովի բազմամյա գործունեության շնորհիվ  Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը ստացել են համակարգված բնույթ, ստեղծվել է օրենսդրական հիմք, որը ներառում  է երկու երկրների միջպետական համագործակցության բոլոր ոլորտները: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը հաջողությամբ կշարունակի աշխատանքը եւ շոշափելի արդյունքներ կարձանագրի:

Հովիկ Աբրահամյանը Վալենտինա Մատվիենկոյին, ով նաեւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահն է, շնորհավորեց ԱՊՀ ՄԽՎ քսանամյակի կապակցությամբ` կազմակերպությանը մաղթելով նորանոր հաջողություններ: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության աշխուժացմանն ուղղված վեհաժողովի ջանքերին:

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Նա շնորհավորեց հայ գործընկերներին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման համար, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանին` ձայների ծանրակշիռ մեծամասնությամբ  Ազգային ժողովի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Տիկին Մատվիենկոն ընդգծեց, որ տարբեր դիտորդական կառույցներում ընդգրկված ՌԴ պատվիրակները օբյեկտիվորեն արձանագրել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների`  բարձր մակարդակով ու օրենսդրությանը համապատասխան անցկացման փաստը, դրանք գնահատելով որպես եւս մեկ քայլ առաջ Հայաստանում պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Նա նաեւ շեշտեց ընտրությունների դիտորդական գնահատման միասնական չափանիշների ձեւավորման անհրաժեշտությունը` այդ առումով կարեւորելով ընթացիկ տարում Երեւանում ԱՊՀ անդամ երկրների Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի մասնաճյուղի բացումը:

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը  տեղեկացրեց, որ ռուսական կողմը վճռական է տրամադրված` ընդլայնելու միջխորհրդարանական համագործակցությունը, որը, նրա խոսքով, երկկողմ քաղաքական հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է եւ մեծ դեր է խաղում հայ-ռուսական գործընկերային  սերտ համագործակցության, տարբեր բնագավառներում կապերի զարգացման, երկու ժողովուրդների բարեկամության խորացման գործում:

Նա շատ արդյունավետ գնահատեց  ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը` հույս հայտնելով, որ նոր կազմավորված հանձնաժողովը կշարունակի ու կզարգացնի արդեն ձեւավորված գործակցության լավ ավանդույթները: Այդուհանդերձ, Վալենտինա  Մատվիենկոն ընդգծեց այդ ձեւաչափով համատեղ աշխատանքին ավելի գործնական բնույթ հաղորդելու, կոնկրետ  ծրագրերի անհրաժեշտությունը:

2012-ին լրանում է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին  պայմանագրի ստորագրման 15-ամյակը, եւ ըստ Վալենտինա Մատվիենկոյի, դա լավ առիթ է ամփոփելու մինչ այս արվածը, նախանշելու հետագա համատեղ անելիքները: «Մեզ գոհացնում է  հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքը, հաճախակի են տեղի ունենում հանդիպումներ բարձրագույն մակարդակով, հաստատված են աշխատանքային, գործնական կապեր տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, խորհրդարանական կառույցների, գործարար հատվածների միջեւ, եւ այս ժամանակահատվածում մենք իրոք ստեղծել ենք թե օրենսդրական հիմք, թե փոխշահավետ գործընկերային համագործակցության լուրջ համակարգ»,-ասաց  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը: 
  

Տիկին Մատվիենկոն ընդգծեց երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցության հետագա ծավալումը` պատրաստակամություն հայտնելով նպաստելու  դրանց  ընդլայնմանը: Նա դրական գնահատեց տարածաշրջանների միջեւ հայ-ռուսական առաջին համաժողովի անցկացումը` նպատակահարմար համարելով խորհրդարանների հովանու ներքո նման միջոցառումների պարբերական կազմակերպումը:

Վալենտինա Մատվիենկոն անդրադարձավ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական այլ կառույցներում փոխգործակցությանը, կարեւորելով դրանցում ՀՀ եւ ՌԴ պատվիրակությունների սերտ համագործակցությունը:

Երկու երկրների հարաբերություններում տիկին Մատվիենկոն մեծապես կարեւորեց նաեւ հումանիտար եւ մշակութային համագործակցությունը, որոնք ունեն խորը պատմական արմատներ, եւ անհրաժեշտ  է դրանց պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը: Նրա խոսքով` հարկավոր է նպաստել, որ  անցյալ տարվա հոկտեմբերի   24-ին ստորագրված հումանիտար ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագիրը ստանա գործնական նշանակություն:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն անդրադարձավ նաեւ ինտեգրացիոն գործընթացներին, տնտեսության, գիտության, ինովացիոն, կրթության, այլ  ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Հայ-ռուսական կապերի հետագա ամրապնդման գործում կողմերը կարեւորեցին տարբեր քաղաքացիական ու հասարակական կառույցների փոխգործակցության աշխուժացումը: Անդրադարձան երկկողմ հերաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց  քննարկել երկու խորհրդարաններում փոխադարձաբար ներկայացուցիչներ ունենալու հարցը, ինչը, նրա խոսքով, կնպաստի միջխորհրդարանական երկկողմ համագործակցության ավելի սերտացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Վալենտինա Մատվիենկոն պարոն Աբրահամյանին հրավիրեց պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն:

Քննարկված հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ հանդիպմանը մասնակցող խորհրդարանականները:

Վալենտինա Մատվիենկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը եղան նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
 


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am